AM
21 March 2017 - 08:58 AMT

Հատուկ առաջարկներ Ամերիաբանկից` տնտեսության մի շարք ոլորտների աշխատակիցների համար

Ամերիաբանկն իր հաճախորդների համար առավել թիրախավորված բանկային պրոդուկտներ առաջարկելու նպատակով հանդես է գալիս տնտեսության որոշակի ճյուղերի աշխատակիցների համար նախատեսված նոր` հատուկ ծրագրով:

Ծրագիրն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցություն, արդարադատության, առողջապահության, հաշվապահական հաշվառման, աուդիտի, ապահովագրության և վարկային կազմակերպությունների, հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտի աշխատակիցների համար բանկային մի շարք ծառայությունների արտոնյալ պայմաններ:

Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողներին տեղեկացրել է, որ այդ ոլորտների աշխատակիցներինառաջարկվում են սկսած տարեկան 15%-ից վարկային գիծ կամ օվերդրաֆտ` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի մինչև 8-ապատիկի չափով և անգրավ սպառողական վարկեր` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի մինչև 12-ապատիկի չափով:

Տրամադրվում են նաև այլ վարկեր` Ամերիաբանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 1%-ով ցածր տոկոսադրույքով, ինչպես նաև անշարժ գույքի գրավով վարկեր (ներառյալ հիփոթեքային վարկեր)` Ամերիաբանկում գործող պայմանների համեմատ վարկ/գրավ հարաբերակցության մինչև 15% բարձր ցուցանիշով:

«Ոլորտների ընտրության մոտեցումը հատևյալն է. ընտրել ենք այն ոլորտները, որոնք ավելի կայուն են տնտեսական ցնցումների նկատմամբ, ըստ վիճակագրության, այդ ոլորտներում աշխատատեղերի մեծ կորուստներ չեն եղել», – պարզաբանեց Բարսեղյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net-ի հարցին:

Նրա խոսքով, Ամերիաբանկը պարբերաբար վերանայում է թիրախային սեգմենտներին ուղղված առաջարկները:

«Հասկացանք, որ անհրաժեշտություն կա ոլորտային առաջարկների՝ հաշվի առնելով տարբեր մասնագիտությունների և ոլորտների հաճախորդների առանձնահատուկ կարիքները», – ասաց Բարսեղյանը:

Փաթեթի շրջանակում գործում են արտոնյալ սակագներ վճարային քարտերի համար, այդ թվում` ArCa քարտերը կտրամադրվեն անվճար, Visa Electron/Cirrus Maestro` 1.000 ՀՀ դրամ, Visa Classic/MasterCard Standard` 3.000 ՀՀ դրամ, առանց փաթեթի Visa/Mastercard Gold տեսակի քարտը` 10.000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով:

«Բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար նշված ոլորտների աշխատակիցներին կտրամադրվեն անվճար ինտերնետ/մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ ծառայությունները», – հավելեց Բարսեղյանը:

Շարունակելով զբաղեցնել առաջատար դիրքը հայաստանյան բանկային համակարգում՝ Ամերիաբանկը շարունակելու է հանդես գալ իր հաճախորդների համար մշակված յուրահատուկ առաջարկներով: 2016թ. արդյունքներով Ամերիաբանկը բոլոր հիմնական ցուցանիշներով` ակտիվներով, հաճախորդների նկատմամբ պարտավորություններով, ընդհանուր կապիտալով, վարկային ներդրումներով, շահույթով զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: Ընդ որում, մանրածախ գործառնությունների մասով ևս գրանցվել են բարձր ցուցանիշներ, մասնավորապես` բանկի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով 2016թ. Ամերիաբանկը մանրածախ գործառնություններով շուկայում զբաղեցնում է 3-րդ տեղը:

Ավանդները (ներառյալ պարտատոմսերը) հաշվետու տարում 143.7 մլրդ ՀՀ դրամից աճել են մինչև 170.6 մլրդ ՀՀ դրամ (աճը` 18.7%), իսկ ժամկետային ավանդներն աճել են 22%-ով` կազմելով 129 մլրդ ՀՀ դրամ: Մանրածախ վարկային պորտֆելը նույն ժամանակաշրջանում 44.5 մլրդ ՀՀ դրամից աճել է մինչև 57.2 մլրդ ՀՀ դրամ (28.5% աճ նախորդ տարվա համեմատ), ընդ որում, մանրածախ ՓՄՁ վարկերը կազմել են 12.9 մլրդ ՀՀ դրամ (81% աճ նախորդ տարվա համեմատ): Վճարային քարտերի ընդհանուր թիվը 68.497-ից աճել է մինչև 75.154-ի` ապահովելով 10%-ի աճ նախորդ տարվա համեմատ: