AM
23 March 2017 - 13:41 AMT

Սահամանամերձ գյուղերի բնակիչների կոմունալները մասնակի կփոխհատուցվեն. 929 մլն դրամ է հատկացվել

ՀՀ կառավարությունը 929 միլիոն դրամ է հատկացրել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման նպատակով:

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը կառավարության մարտի 23-ի նիստում նշել է, որ աջակցություն կստանան Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, հայտնում է Aysor.am-ը:

Ամբողջությամբ փոխհատուցվում է նաև հակառակորդի կրակահերթերի թիրախում գտնվող բնակիչների հողի ու գույքի հարկը: