AM
9 October 2002 - 19:02 AMT

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ՉԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Ռազմական գործողությունները ահաբեկչությանը հակազդելու միակ միջոցը չեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին Երեւանում կայացած «Միջազգային պայքարը ահաբեկչության դեմ» սեմինարի ընթացքում: Ռազմական գործողությունները, դեսպանի կարծիքով, կարող են ժամանակավորապես հանդարտեցնել իրավիճակը, սակայն անկարող են պայքարել դրա պատճառների հետ: Որպես ապացույց Ա.Քյունին բերել է Աֆղանստանի օրինակը, որտեղ ռազմական միջոցները վերջնականապես ոչինչ չկարողացան կարգավորել: Իսկ տնտեսական օգնությունը, նրա կարծիքով, կարող է շատ բան անել: Դեսպանի խոսքերով, ահաբեկչական գործողությունների առիթ է դառնում, որպես կանոն, քաղաքական հեռանկարների բացակայությունը, անօրինականությունը, բախումները: «Ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը հիմնվում է քաղաքական գործոնի եւ միջազգային իրավակարգի գերակայության սկզբունքի վրա ռազմականի նկատմամբ»,- ասել է նա, ընդգծելով, որ պայքարը ահաբեկչության դեմ միջպետական համագործակցություն է պահանջում: