AM
9 October 2002 - 18:17 AMT

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՎՐԱՑ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Թբիլիսիում քննարկվել են վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության հետագա զարգացման հարցերն ԱՄՆ պաշտպանության նախարարի Վրաստանի գծով խորհրդական Օթար Շալիկաշվիլու եւ պաշտպանության նախարարի երկրորդ տեղակալ Միրա Ռիկարդելիի մասնակցությամբ: Ինչպես լրագրողներին հաղորդել է Ռիկարդելին, վրացական կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են մասնավորապես, Վրաստանի իրավապահ մարմինների գործողությունները Պանկիսի կիրճում եւ վրացի զինծառայողների ուսումնառությունն ԱՄՆ զինվորական ուսումնական հաստատություններում: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն Վրաստանին կօգնի ունենալ ժամանակակից զինված ուժեր` եվրաատլանտյան անվտանգության համակարգին համապատասխանելու համար: Վաշինգտոնը շահագրգռված է Կովկասի կայունության եւ անվտանգության մեջ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալը: