ԱՄՆ-ն առաջ է քաշել մի շարք առաջարկություններ ԵԱՀԿ հետագա քայլերի վերաբերյալ, որոնք կարող են ձեռնարկվել առանձին պետություններում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը բարելավելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Սթիվեն Մինիկեսը, ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, որը նվիրված էր հումանիտար հարցերին: Մասնավորապես, Վաշինգտոնն առաջարկում է աշխուժացնել դատական մարմինների աշխատակիցների ուսուցման եւ օրենքների մշակմանն աջակցելու ծրագրերը, իրականացնել ոստիկանության ուսուցման ծրագրեր, դատապարտել հակասեմիտական գործունեության բռնկումները Եվրոպայում, չեղյալ համարել անվանարկման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը: