AM
19 October 2007 - 13:13 AMT

Վրաստանը կմիանա Իրան-Ռուսաստան-Հայաստան միասնական էլեկտրացանցին

Վրաստանը մտադիր է միանալ Իրան-Ռուսաստան-Հայաստան միասնական էլեկտրացանցին:
Վրաստանի ընդգրկման մասին համաձայնությունը կայացվել է տնտեսական համագործակցության հարցով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին Երեւանում: Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Արչիլ Նիկոլաիշվիլիի խոսքերով, դա իր երկրին թույլ կտա բավարարել պահանջները էլեկտրաէներգիայում:

Միեւնույն ժամանակ, նշել է փոխնախարարը, դեռ բարդ է իրականացնել այդ մտադրությունը: «Քանի որ մենք համապատասխան սարքավորումներ չունենք Հայաստանին զուգահեռ նմանատիպ աշխատանքներ անցկացնելու համար: Կասկածի տեղիք է տալիս, որ դա հնարավոր կդառնա 2008 թվականի երկրորդ կեսից: Հուսով եմ, որ Ռուսաստան-Իրան տարանցիկ էներգետիկ ցանցի ձեւավորումը իրական կդառնա», հաղորդում է ANS TV-ն: