2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող ընկերություն 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն:
2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները, իսկ մնացած 14 ընկերության չկատարված պարտավորությունները կազմում են 452.5 մլն դրամ:
Մթերումների պարտքերի մարումների գործընթացը ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:
Ընդհանուր առմամբ, վերամշակող ընկերությունները 2016 թվականին գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեցել են 1505.6 մլն դրամի ֆինանսական պարտավորություն, իսկ 2015 թվականի մթերումների դիմաց պարտքը կազմում էր 105.6 մլն դրամ: