Հայաստանը կկատարի Եվրախորհրդի առջեւ իր պարտավորությունները մինչեւ 2003 թվականի մայիս ամիսը: Այսպիսի կարծիք է արտահայտել այսօր Երեւանում Եվրախորհրդի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնակատար Ալվարո Գիլ-Ռոբլեսը: Նա նշել է, որ դրան կարելի է հասնել համատեղ ջանքերով: «Հայաստանը, գոյություն ունեցող խնդիրների համար, պետք է գտնի եվրոպական ստանդարտներին համապատասխանող բաց ճանապարհ»,- ասել է Գիլ-Ռոբլեսը: Նա հիշեցրել է, որ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի չկատարած պարտավորություններից, մասնավորապես, մնում են նոր Քրեական օրենսգրքի ընդունումը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վավերացումը, որը նախատեսում է մահապատժի վերացում, եւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը: