AM
4 October 2002 - 18:45 AMT

ԱՄՆ-Ը ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հոկտեմբերի 8-9-ը Թբիլիսիում նախապատրաստվում է վրաց-ամերիկյան եւ վրաց-ամերիկա-թուրքական աշխատանքային խմբերի հանդիպում` Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լարվածության համատեքստում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական մամուլը, հանդիպման ընթացքում կքննարկվեն Վրաստանի հետ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գելա Բեժուաշվիլու խոսքերով` Թբիլիսիում նախատեսվող հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաեւ ՆԱՏՕ-ի «Կրթություն եւ սարքավորում» ծրագրի շրջանակներում 4 հակաահաբեկչական ստորաբաժանումների ուսուցման համար հատկացված 64 մլն դոլարի օգտագործման հարցը: ԱՄՆ-ի կողմից հանդիպմանը կմասնակցի Պենտագոնի ղեկավարի տեղակալի օգնականը, իսկ Թուրքիայի կողմից` Ռազմական ուժերի Գլխավոր շտաբի ռազմավարական ծրագրերի վարչության պետը: