AM
13 April 2017 - 10:10 AMT

Վարչապետ. ՋՕԸ-երի համակարգում կտրուկ ռեֆորմ եմ ակնկալում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՋՕԸ-երի համակարգում կտրուկ ռեֆորմ է ակնկալում:

Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ վարչապետը նշել է.

«Ամեն ինչը կարգավորում եք այնպես, որպեսզի գերնորմատիվային կորուստներ չառաջանան, այդ ամեն ինչը չտեղափոխվի ՋՕԸ-եր: Ունիֆիկացիա եք անում, որպեսզի այնպես չլինի, որ մի համայնքում 1000 դրամ են վճարում ջրօգտագործման մուտքի համար, իսկ մյուս համայնքում՝ 5000 դրամ: Այս տարվա մեջ բոլոր ռեֆորմներն անում եք՝ ֆինանսական կարգապահության, կորուստների, հաշվառման, հաշվիչների հետ կապված: Ձեզնից ակնկալում ենք ՋՕԸ-երի համակարգում կտրուկ ռեֆորմ»:

2017-ի մարտին վարչապետը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է ջրային կառավարման ոլորտում իրականացնել լայնածավալ բարեփոխումներ: Նրա խոսքով, նախատեսում են ներկայիս 37 ջրօգտագործող ընկերությունը դարձնել 14: