AM
4 October 2002 - 17:42 AMT


ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿԱՏԱՐԵԼ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Պիտեր Բուրհարդը կոչ է արել պաշտոնական Բաքվին կատարել մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները: Բուրհարդի հայտարարության համար առիթ է հանդիսացել Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի ելույթը, որն իր դժգոհությունն է արտահայտել ընդդիմադության հանրահաքներին ադրբեջանցի դպրոցականների եւ ուսանողների մասնակցության կապակցությամբ: «Ժողովների ազատությունը եւ խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են, ժողովրդավարական հասարակության անկյունաքարերը: Այս ազատությունները երաշխավորված են օրենքով, եւ դրանց պաշտպանությունը հանդիսանում է կառավարության առաջնային խնդիրը», – ասել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը: