Իրանի Իսլամական Հանրապետության և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել, սակայն բանակցությունները շարունակվում են: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում, պարզաբանելով ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությունը, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:
«Խոսքը վերաբերում է ոչ թե ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագրին, այլ՝ ազատ առևտրի շուրջ համաձայնագրին: Եվ դեռևս չի ստորագրվելը չի նշանակում, թե համաձայնագիրը չի լինելու: Նորմալ բանակցային գործընթաց է, որը շարունակվում է»,- նշեց Օհանյանը:
Ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցումՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, թե ԻԻՀ և ԵՏՄ միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ ժամանակավոր համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, քանի որ Եվրասիական միության անդամ պետռություններին չի գոհացրել ԻԻՀ պատասխանը:
Կարդացեք նաև՝ Գործադիրը հաստատել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման որոշումը