AM
4 October 2002 - 14:27 AMT

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան հանձնաժողովը այլ հարցերի թվում քննարկել է նաեւ Հայաստանում «Արմենտել» հեռահաղորդակցային ընկերության մենաշնորհի հարցը: Ինչպես հաղորդել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ամերիկյան կողմը նշել է, որ մենաշնորհը կապի ոլորտում խանգարում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, որը համարվում է ՀՀ տնտեսության գերակա ճյուղ: Այդ կապակցությամբ, ասել է Վ.Խաչատրյանը, ամերիկայն կողմը խոստացել է աջակցել այդ հարցում: Նախարարը ճշտել է, որ «այդ օգնությունը կարող է լինել ինչպես խորհրդատվական, այնպես էլ ֆինանսական բնույթի»: