AM
3 October 2002 - 17:59 AMT

ՄՈՏԱԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Մոտակա տարիներին Կովկասում դժվար թե հաջողվի խուսափել անկայունության նոր դրսեւորումներից եւ ցնցումներից: Այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը Բրյուսելում` ելույթ ունենալով Պրահայում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովին նվիրված կոնֆերանսում: Նրա խոսքերով, ներկայումս Կովկասը, Կենտրոնական Ասիան, Հյուսիսային Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքն «առաջարկում են անկայունության պոտենցիալ կոկտեյլ»: Բոլոր այս տարածաշրջաններն վերապրում են քաղաքական եւ տնտեսական փորձություններ, որոնք, նրա կարծիքով, ի վերջո, դուրս կբերեն նրանց ճիշտ ուղու վրա: «Սակայն միայն կույր լավատեսը կարող է խոսել այն մասին, թե այս փոփոխությունները կընթանան առանց լուրջ ցնցումների», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: