ՀՀ պետական եկամուտների ծառայությունը հրապարակել է 2017-ի հունվար-մարտ ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
Առաջին 5 խոշոր հարկատուն 2017-ի առաջին եռամսյակում վճարել է 35.4 մլրդ դրամի հարկ և տուրք, իսկ 2016-ի նույն ժամանակահատվախում՝ 27.7 մլրդ դրամ:
Բոլոր 1000 հարկատուն 2017-ի առաջին եռամսյակում վճարել է 174.9 մլրդ դրամ, իսկ 2016-ի նույն ժամանակահատվախում՝ 156.5 մլրդ դրամ (11.8% աճ):
Ըստ հրապարակված տվյալների, ցանկը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան», որը պետբյուջե է վճարել 16.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: Ընկերությունը 2016-ի նույն ժամանակահատվածում 15.6 մլրդ էր վճարել:
Երկրորդ տեղում «Գրանտ Տոբակո» հայ-կանադական ՀՁ-ն է՝ 5.4 մլրդ դրամով՝ 2016-ի առաջին եռամսյակի 2.9 մլրդ դրամի փոխարեն:
Երրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 4.7 մլրդ դրամով՝ 2016-ի հունվար-մարտի 1.9 մլրդ դրամի փոխարեն:
Չորրորդ տեղում է «Ալեքս Հոլդինգը»՝ 4,4 մլրդ դրամով՝ 2016-ի առաջին եռամսյակի 3.3 մլրդ դրամի փոխարեն:
Հինգերորդն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ 4.1 մլրդ դրամով՝ նախորդ տարվա հունվար-մարտի 4 մլրդ դրամի դիմաց:
Խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակը 2016-ին, ինչպես և 2015թ.-ին, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: