AM
3 October 2002 - 15:44 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԵՎ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպայի Խորհրդում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ալվարո Խիլ-Ռոբլեսը Հայաստանի ղեկավարության ուշադրությունն է հրավիրել «ԵԽ-ի համար խիստ կարեւոր մահապատժի վերացման հարցի վրա»: Այսօր Երեւանում հանդիպելով ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին` Խիլ-Ռոբլեսը արձանագրել է Հայաստանի գրանցած առաջընթացը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հարավային Կովկասի կենսական խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, վրաց-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը եւ դրա հնարավոր ազդեցությանը ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա: