Բաղդադում գտնում են, որ Թուրքիան հարվածի տակ չի դնի իր հարաբերությունները Իրաքի հետ եւ չի աջակցի այդ երկրի իշխանությունների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին: «Reuters» գործակալության հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Թարիկ Ազիզը` նշելով, որ եթե Թուրքիան աջակցի ԱՄՆ-ին այդ հարցում, ապա նա այլեւս «չի լինի Իրաքի բարեկամը»: Ընդ որում, Ազիզը համոզմունք է հայտնել, որ հարեւան երկրի հետ բարեկամական հարաբերությունների վտանգումը «չի համապատասխանում Թուրքիայի շահերին»: