2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ դրամական ներհոսքը կազմել է մոտ $313 մլն: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, տրանսֆերտների ավելի քան $165 մլն-ն եղել է Ռուսաստանից:
Միևնույն ժամանակ ՀՀ-ից դրամական արտահոսքը կազմել է $183.5 մլն, որից ավելի քան $66 մլն-ն՝ դեպի ՌԴ:
Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներհոսքը կազմել է $129.5 մլն:
2016 թվականի առաջին եռամսյակում ՀՀ դրամական ներհոսքը կազմել էր ավելի քան $273 մլն, արտահոսքը՝ $180.6 մլն: