AM
10 Մայիս 2017 - 12:24 AMT

ՀԱԷԿ-ը մինչև հուլիսի 9-ը չի գործի. Պլանային նորոգման է կանգնում

Մայիսի 10-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

Պլանային աշխատանքներին զուգահեռ, կշարունակվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման միջոցառումները, հայտնում է ՀԱԷԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 9-ին։

ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա ազդեցություն չի ունենա։