AM
11 May 2017 - 10:23 AMT

ԱԿԲԱ. Բիզնեսը 100 օր ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է փաթեթային լուծում, որը թարմ շունչ կհաղորդի hայաստանյան բիզնեսին:

Մայիսի 10-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բիզնես հաճախորդներին կտրամադրվեն վարկային միջոցներ 3-ից 6 տարի տևողությամբ՝

– մինչև 100 միլիոն դրամով՝ սկսած 12% տարեկան տոկոսադրույքից,

– մինչև $250.000 և եվրոյով՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից:

Ֆինանսական միջոցները կտրամադրվեն 0% տարեկան անվանական տոկոսադրույքով առաջին 100 օրացուցային օրերի համար: Բացի այս, առաջարկից օգտվող գործարարներին կտրամադրվեն հետևյալ լրացուցիչ առավելությունները՝

– Անվճար ArCa Business և Visa Business քարտեր

– Ավճար ACBA Online և ACBA Mobile ծառայություններ

– Անվճար POS-տերմինալի տեղադրում

– Աշխատավարձային քարտերի սպասարկում բանկում գործող լավագույն պայմաններով

– GREEN LEASING պրոդուկտից 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն

Այս առաջարկով բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, իր աջակցությունն է ցուցաբերում ՓՄՁ բիզնեսի զարգացմանը:

Առաջարկվող բիզնես վարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: