2017թ․ ապրիլի 1-ից մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի հայտերի ընդունման գործընթացը։ Այս տարի սամմիթի անցկացման շրջանակներն ընդլայնվել են։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մրցանակային ֆոնդը կազմելու է 40․000$:
Մասնակցելու է 70 ստարտափ թիմ (seed stage, early stage, business stage), 30 ծրագրավորող թիմ, 25 բիզնես թրեյներ և մենթոր, վենչուրային ներդրող կազմակերպություններ, հրեշտակ ներդրողներ, տարբեր երկրներից հրավիրված հյուրեր, լրագրողներ։
Հուլիսի 24-ից 28-ը սամմիթի մասնակիցները հնարավորություն կունենան լինել աշխարհի տարբեր երկրներից հրավիրված բիզնես թրեյներների ունկնդիրը։
Հուլիսի 25-ից 26-ը Հայաստանում 1-ին անգամ կկազմակերպվի Camp Fire Pitch-ը։ Միջոցառման ընթացքում Business stage ստարտափները փիչերով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հրեշտակ ներդրողների և վենչուրային կազմակերպությունների առջև։
Հուլիսի 27-ից 28-ը տեղի կունենա Campathon-ը։ Միջոցառման ընթացքում ծրագրավորողների թիմերը մրցելու են իրենց առաջարկած ծրագրային լուծումներով։ (Ոլորտային սահմանափակում չկա)։
Հուլիսի 29-ին Seed stage ստարտափները կմրցեն Idea Battle-ում։ Հուլիսի 30-ին Early stage ստարտափները կմրցեն Big Battle-ում։
Սամմիթ 2017-ը կեզրափակվի հուլիսի 30-ի գիշերը անցկացվող աննախադեպ ծովափնյա խնջույքով։ Բացի սամմիթի մասնակիցներից Grand Beach Party-ին կարող են մասնակցել անսահմանափակ քանակությամբ մարդիկ՝ նախապես ձեռք բերելով տոմսեր։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև հունիսի 20-ը։
Սամմիթին հայտագրումը և մասնակցությունը անվճար է:






