ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում կքննարկի «Էլեկտրոն» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության լիցենզիայի ժամկետը երկարացնելու հարցը:
«Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը 2012-ից առ այսօր կատարել է ռազմամթերքի արտադրության ավելի քան 4 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:
«Էլեկտրոնը» 2012-ին 379.690.500 մլն դրամի ռազմամթերք է արտադրել, 2013-ին՝ 355.602.500 մլն դրամի, 2014-ին՝ 525.955.500 դրամի, 2015-ին՝ մոտ 1 մլրդ 305 մլն դրամի:
Նշվում է, որ նպատակահարմար է երկարաձգել ընկերությանը տրված ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս հինգ տարով:
«Էլեկտրոն» գործարանը զբաղվում է էլեկտրատեխնիկայի արտադրությամբ, պլաստիկե իրերի, տեխնոլոգիական հանդերձանքի արտադրությամբ: