Հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրող «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունունը 2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավտոարշավ անցկացնել եվրոպական 22 երկրի 37 քաղաքում։
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի և Ներդրումների գծով տնօրեն Ավետիք Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերություն, ծանոթացել զարգացման ծրագրերին։
Շրջայցից հետո TSD-ի ղեկավարների հետ քննարկել են Հիմնադրամի աջակցության հնարավորությունները։
«Պետական և մասնավոր հատվածի գործընկերության ձևաչափով պատրաստ ենք աջակցելու թիրախային 17 երկրում ՏՏ ներկայացուցչությունների ստեղծմանը»,- նշել է Ավակյանը։
Ի դեպ, արդեն 4 երկրում այդպիսի ներկայացուցչություններ են բացվել:
Գործարարի հետ քննարկել են նաև ընկերության գործունեության ընթացքում առաջացող խնդիրները՝ լուծման նպատակով։






