AM
1 June 2017 - 08:51 AMT

ՀՀ-ն ցեմենտ արտահանողից ցեմենտ ներմուծող է դարձել

Աճում է Հայաստանի կախվածությունը ցեմենտի ներկրումից: Այդ են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները: 2017-ի ապրիլին ցեմենտի արտահանումը գրեթե զրոյական մակարդակի է եղել՝ 30 կգ: Դա շարունակում է վերջին տարիների միտումը, երբ ցեմենտի արտահանումը գործնականում զրոյացավ: Եթե 2014-ի հունվար-ապրիլին Հայաստանն արտահանել է 13.500 տոննա ցեմենտ, ապա 2015-ի 4 ամսում՝ 3.600 տոննա, իսկա 2016-ին՝ արտահանում արդեն չկար, գրում է CementIndo.Ru-ն:

Միևնույն ժամանակ աճում է Հայաստան ցեմենտի ներկրումը: Եթե 2014-ին ընդհանուր առմամբ ներմուծվել է 7.500 տոննա ցեմենետ, ապա 2015-ին՝ 12.300 տոննա, իսկ 2016-ին արդեն՝ 30.100 տոննա: 2016-ի 4 ամսում Հայաստան է ներմուծվել 12.700 տոննա ցեմենտ:

Ցեմենտի արտադրությամբ Հայաստանում զբաղվում էր 2 գործարան՝«Հրազդան ցեմենտն» ու Արարատի ցեմենտի գործարանը:Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ«Հրազդան ցեմենտ»-ն ազատվել է տույժերից՝մոտ 595 մլն դրամ,և հանձնվել ՎՏԲ-ին:Ընկերության հաշիվներն արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում։ «Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել է: