AM
1 June 2017 - 10:12 AMT

163 մլն դրամ՝ Մեղրիի անցակետի արդիականացմանը

Պետական եկամուտների կոմիտեն 163 միլիոն դրամ կհատկացնի Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացման համար։ Գործադիրի նիստին հավանության է արժանացել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։

Նախագծի հիմնավորմամբ նշում է, ոչ ընդունումը պայմանավորված է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմամբ։

Ծրագրի նպատակն է միգրացիայի և սահմանային կառավարման ոլորտի մոտեցումը համապատասխանեցնել եվրոպական կառավարման չափանիշներին:

163 միլիոն դրամը կհատկացվի մաքսակետ տանող ավտոճանապարհի արտաքին լուսավորությունը արդիականացնելու համար: Դրանից մոտ 160-ը կնախատեսվի շինարարական աշխատանքների, մնացածը՝ տեխնիկական և հեղինակային հսկողության համար։