AM
1 October 2002 - 18:59 AMT

ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՈՎ»

Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի առանձին մանր խախտումները պայմանավորված են «մարդկային գործոնով»: Ինչպես տեղեկացրել է «Մեդիամաքս» գործակալությանը ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նման միջադեպեր տեղի են ունենում, մասնավորապես, հակամարտող կողմերի զինված ուժերի շարքային անձնակազմի մոտ փորձի բացակայության հետեւանքով: