Եռօրյա ճանաչողական այցով Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատոր Իսրայելից:
Հունիսի 2-ին նրանք հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է. «Կարևում ենք Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Գտնում ենք, որ երկու երկրի միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը բացի տնտեսական նշանակությունից ունի նաև երկու ժողովրդի միջև միջմշակութային երկխոսության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և զարգացման նշանակություն»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա գործակցության ամրապնդմանը: Կողմերը փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով՝ հետագայում համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով:
17 զբոսաշրջային օպերատորի այցը Հայաստան կազմակերպվել է Արմենիա ավաիընկերության կողմից: