AM
6 June 2017 - 08:13 AMT

300 մլն դրամ՝ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգմանը

Մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Վանաձորի մարզպետ Մամիկոն Ասլանյանը:

Նախընտրական շրջանում հանդիպումների ընթացքում Լոռումարզպետ Արթուր Նալբանդյանը ՀՀ նախագահին ներկայացրել էր մարզկենտրոնի ճանապարհների բարեկարգման հարցը: ՀՀ նախագահը հանձնարարել էր գարնանը կոնկրետ ներկայացնել, թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսվում իրականացնել:

«Բացի այդ, քանի որ Վանաձորի ճանապարհների բարեկարգման համար միջոցներ են հատկացվել նաև հրատապ ծրագրերի շրջանակներում և Վանաձորի քաղաքապետարանի բյուջեով, մարզի ղեկավարը քաղաքաշինության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել և նշված 300 մլն-ն ուղղել այն ճանապարհների վերանորոգմանը, որոնք վերոնշյալ ծրագրերում ընդգրկված չեն:

Այսպիսով, բացի հրատապ ծրագրերով և քաղաքապետարանի բյուջեով մարզկենտրոնի փողոցների բարեկարգման համար նախատեսված միջոցներից, այդ հարցի լուծմանը կուղղվի ևս 300 մլն դրամ»,- պարզաբանել է մարզպետը: