ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին ընդունել է «Գազ» խմբի «Ռուսական ավտոբուսներ» ընկերության տնօրեն Դմիտրի Պիժիկովին։
Ներկայացնելով ընկերության գործունեությունը, արտադրանքը և ծառայությունների շրջանակները՝ Պիժիկովն ընդգծել է, որ թողարկում են նաև ճանապարհաշինական տեխնիկա, տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև այնպիսիք, որոնք հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների պահանջներին։
Նա հույս է հայտնել առաջիկայում որոշակի ուղղություններով համագործակցության եզրեր կգտնվեն։
Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար շահավետ լուծման տարբերակները և նշել է, որ հետաքրքիր և փոխշահավետ մոտեցումների դեպքում պատրաստ են համագործակցել։
Նա առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի տրանսպորտային համակարգի առանձնահատկությունները, որից հետո քննարկել երկկողմ համագործակցության հնարավոր ձևաչափը։
«Ռուսական ավտոբուսներ» ընկերությունը ստեղծվել է 200-ին: 2005-ին ներառվել է «ԳԱԶ Գրուպ» ընկերության մեջ: