AM
12 June 2017 - 09:24 AMT

Նախարար. ՀՀ գյուղմթերքը սիրում ու ճանաչում են ԵՏՄ-ում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասում է՝ ԵՏՄ երկրներում ոչ միայն ճանաչում են հայկական ապրանքը, այլև՝ սիրում:

«Նրանք ուղղակի զարմանում են, թե ինչու է քիչ մեր ապրանքը: Այսինքն մեր արտահանողը դրսի հետ աշխատելու խնդիր ունի»,- նշում է Առաքելյանը, մեջբերում է Sputnik Արմենիան:

Նախարարի խոսքով՝ կառավարությունն այս հարցը կարգավորելու նպատակով ծրագիր է պատրաստում մասնավոր հատվածի համար:

Անդրադառնալով գյուղմթերքի իրացման գործընթացներին՝ Առաքելյանը նշել է, որկան աճեցման համար նախատեսված նոր տեխնոլոգիաների խնդիրներ:

Նրա խոսքով` կառավարություն է ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որը թույլ կտա նվազեցնել ջրի ծախսը և բարձրացնել բերքատվության ծավալն ու որակը:

Հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին վերաբերող հարցեր: