Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Ստարտափ Հայաստան հիմնադրամի և GlobalAM PO-ի հետ համատեղ, հուլիսի 27-28-ին կազմակերպում է Campathon (հեքըթոն ստարտափային վրանային ճամբարում), որը տեղի կունենա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակում։
Campathon (Hackathon)-ը կանցկացվի Սևանա լճի ափին։ Սամմիթի կարևոր մաս կազմող հեքըթոնի ընթացքում մասնակից թիմերը կմշակեն տեխնոլոգիական լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար և կներկայացնեն մրցույթի ժյուրիի դատին։
Լավագույն երկու թիմը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կստանա 1.000 և 500 ԱՄՆ դոլլար արժողությամբ մրցանակներ։
«Campathon-ը նոր հնարավորություն է տարբեր նորարար գաղափարներ ունեցող երիտասարդ ծրագրավորողներին ինքնաարտահայտվել և ստեղծագործել՝ օգտագործելով տեխնոլոգիական լուծումներ։
Դիմում-հայտերի ընդունումը դեռևս շարունակվում է, և մենք ակնկալում ենք, որ կունենանք ավելի քան 30 մասնակից թիմեր, ովքեր մրցույթի 24 ժամվա ընթացքում կկարողանան մշակել իրենց առաջարկած լուծումների դեմո տարբերակները, ինչպես նաև ամբողջ սամմիթի ընթացքում կստանան նոր գիտելիքներ, կծանոթանան այլ ստարտափերի ու մենթորների հետ ու Սևան ստարտափ սամմիթի վրանային ճամբարում կանցկացնեն հետաքրքիր ժամանակ հետաքրքիր տեխնո միջավայրում», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Campathon-ը հագեցած է լինելու նաև 2 դասընթացով, որոնց ընթացքում մասնակից թիմերը կծանոթանան պրոդուկտի ստեղծման տարբեր նրբություններին։
Հետաքրքրված թիմերը մինչ հունիսի 20-ը կարող ենդիմել հետևյալ հղումով:
Սամմիթը նոր ձևաչափի ոչ ֆորմալ կրթական բիզնես հարթակ է, որը նպատակ ունի աջակցել ստարտափ թիմերին ներկայացնել իրենց գաղափարները, ընդլայնել գործարար կապերի շրջանակը, ձեռք բերել նոր գիտելիքներ և ամենակարևորը գտնել ներդրողներ:






