Հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտից 9 համայքնում վնասվել է միրգ-բանջարեղենը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:
«Տարբեր համայնքներում վնասների չափը տարբեր է. 30-40%-ից մինչև 100% բերքը վնասվել է: Տուժել է կարտոֆիլը, լոբին, խաղողը և այլն», – նշեցին մարզմետարանից:
Յուրաքանչյուր համայնքում բերքի վնասի չափը գնահատելու նպատակով հանձնաժողով կստեղծվի: Վնասների չափերի մասով տվյալները կներկայացվեն կառավարությանը:
Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Արուճ, Շամիրամ, Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքների, Շահումյանի թռչնաֆաբրիկայի և Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի տարածքներում, որոնք չեն վերասկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից: Կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզի վերահսկվող Ամբերդ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Դաշտ, Արգինա, Այգեշատ (Վաղարշապատ) համայնքների տարածքներում:
Կարդացեք նաև՝ Գյուղնախը գնահատում է կարկուտի հասցրած վնասը