AM
30 September 2002 - 14:11 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԼՂ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում հարկավոր է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Ընդ որում, նա ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքի հետ հաշվի նստելը չի նշանակում, որ մենք ճամաչում ենք այդ տարածաշրջանի անկախությունը»: