2017 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $803.9 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 5 ամսվա ցուցանիշը 20.9%-ով:
Մայիս ամսին արտահանումը կազմել է $195.5 մլն: Ապրիլի համեմատ աճը կազմել է 18.3%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 38.7%: Տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է $1.48 մլրդ՝ 2016-ի հաշվետու ամիսների համեմատ ավելանալով 24.4%-ով:
Առևտրաշրջանառությունը կազմել է $2.286 մլրդ` 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.1%-ով:
2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել էր $608.4 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 4 ամսվա ցուցանիշը 16.4%-ով:






