Ինժեներ-շինարար Գրեդի Հիլհաուսը գիտափորձի միջոցով բացատրում է, թե ինչպես է հողի էրոզիան հանգեցնում ճանապարհների ծածկույթի փոսերի առաջացմանը:
Որպես կանոն՝ ճանապարհներին փոսերի առաջացման մեջ մեղավոր է ջուրը: Ստորգետնյա հոսքերը կարող են հողի տակ առաջացնել թունելներ և քարանձավներ, և հողի էրոզիայի գործընթացի արագությունը կախված է այդ հոսքերի արագությունից:
Բայց բոլոր փոսերը չէ, որ բնական ճանապարհով են առաջանում. հողի տակ ջրի խողովակներ են անցկացնում, և ջուրն աստիճանաբար քայքայում է հողը, գրում է Popmech.ru-ն: