AM
21 July 2017 - 12:59 AMT

Հայաստանում «խելացի» նոթատետր են ստեղծել

Հայկական Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը «խելացի» EcoPad նոթատետր է ստեղծել՝ դա պլանշետի և նոթատետրի հիբրիդ է:

«Խելացի» գաջեթում, որն ունի ինչպես նոթատետրի, այնպես էլ պլանշետի գործառույթներ, կարելի է գրառումներ անել, նշումներ կատարել մարկերով և գրիչով, իսկ հետո ջնջել ռետինի օգնությամբ:

«Ամբողջությամբ բոլոր գրությունները հնարավոր է ջնջել՝ տաքացնելով նոթատետրը միկրոալիքային վառարանում կամ ֆենի օգնությամբ», -ասել է TSD ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանը նոր սարքի շնորհանդեսին, որը հուլիսի 20-ին տեղի է ունեցել Երևանում: Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում:

EcoPad նոթատետրը հնարավորություն է տալիս նաև պահպանել գրառումներն ամպային համակարգում Android և IOS հավելվածների միջոցով:

2013-ի ավարտին հայտնի դարձավ, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies ընկերությունը Հայաստանում առաջին հայկական պլանշետների արտադրություն է նախաձեռնել: Ընկերությունը նաև «Արմֆոն» հեռախոսներ է արտադրում: