Չնայած մի շարք հակամարտությունների առկայությանը Հարավային Կովկասւոմ` Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը բավականին սերտ կապեր ունեն, որոնք տարածաշրջանային գործընթացների հետագա ձեւափոխման պայմաններում կբարձրանան միանգամայն այլ մակարդակի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայան` ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Հայաստանի զարգացման ծրագրի ուրվագծերը» խորհրդաժողովում: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար տնտեսական վերելքը հնարավոր է տարածաշրջանային հակամարտությունները եւ հիմնախնդիրները սեփական ուժերով լուծելու դեպքում միայն: Տնտեսական վերելքը հնարավոր է նաեւ այն ժամանակ, երբ տարածաշրջանային մակարդակով կիրականացվի բոլոր երեք հանրապետությունների շահերի հաշվեկշռված իրացում, իսկ համաշխարհային մակարդակով` Հարավային Կովկասի երկրները առավելագույնս ամուր կապեր կունենան տարածաշրջանից դուրս գտնվող երկրների եւ միավորումների հետ: «Նոր աշխարհում դա չափազանց իրատեսական է, քանի որ Կովկասը եւ Կենտրոնական Ասիան անսպառ ներուժ ունեն, որոնցով հետաքրքրվում են, գործնականում, աշխարհի բոլոր առաջատար երկրները», – ասել է Վախթանգ Կոլբայան: