AM
2 August 2017 - 12:44 AMT

Կաթիլային ոռոգման ծրագրով հողօգտագործողները 2% տոկոսադրույքով վարկեր կստանան

Հողը կաթիլային մեթոդով ոռոգելու համակարգ ներդնողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր:

Այս մասին հայտարարվել է գյուղնախարար Իգնատի Առաքելյանի Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում։

Նախարարի խոսքով, համակարգը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային և հողային ռեսուրսները, մոտ 40%-ով կրճատել ջրի ծախսը, ապահովել մոտ 40% բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, ընդլայնել մշակովի հողատարածքները:

«Ջուրը տարեցտարի պակասում է, և առանց կաթիլային համակարգի ու նոր տեխնոլոգիաների չենք կարողանա առաջ շարժվել, ինչի համար էլ նախարարության կողմից մշակվել են մատչելի վարկերի ծրագրերը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Իգնատի Առաքելյանը: