Նոր iPhone-ում կարող է Siri ձայնային օգնականին կանչելու գործառույթ առաջանալ՝ արգելափակման կոճակի հպումը պահելով: Այդ մասին հայտնել է անկախ մշակող Գիլերմո Ռեմբոն իր Twitterում:
Ըստ ծրագրավորողի, նա իմացել է նոր գործառույթի մասին՝ ուսումնասիրելով HomePod-ի ծածկագիրը: Նման նորամուծությունը կապված է այն հանգամանքի հետ, որ iPhone 8-ում չի լինելու Home կոճակը, որի միջոցով էլ իրականացվում է Siri-ի կանչելու գործառույթը, գրում է Lenta.ru-ն:
2017-ի օգոստոսին հաստատվեց այն տեղեկությունը, որ Apple-ը վերացնելու է մատնահետքերի սքաներով Home կոճակը: Սթիվ Թրոութոն Սմիթը հայտարարել է, որ HomePod-ի գործառույթներում չկա էկրանի տակ գերձայնային Touch ID-ի ոչ մի հիշատակում: Այն կփոխարինվի դեմքի Face ID սքաներով:
Օգոստոսի 31-ին Apple-ը սկսել է նորույթների շնորհանդեսի հրավիրատոմսեր բաժանել, որը կայանալու է սեպտեմբերի 12-ին: iPhone 8-ից բացի նեթադրվում է, որ կներկայացվեն նաև iPhone 7s և 7s Plus սմարթֆոնները:
Ընթերցեք նաև.iPhone-ի միջոցով հնարավոր կլինի նաև սափրվել