Թայվանում նոր iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ:
Թայչժուն քաղաքի բնակչուհի Ու-ն գնել էր սմարթֆոնի 64-գիգաբայթանոց ոսկեգույն տարբերակը սեպտեմբերի 23-ին: Գաջեթը պայթել է չորրորդ օրը, երբ կինը միացրել է այն լիցքավորման՝ 70% լիցքավորման առկայության դեպքում, գրում է Lenta.ru-ն Gizmochina-ի վրա հղումով:
Պայթյունի պատճառով iPhone 8 Plus-ի առջևի պանելը տեղաշարժվել է, մոտ 0,5 սմ արանք է առաջացել: Ինչպես պարզվել է, դա տեղի է ունեցել լիցքավորման համար միացնելուց 3 րոպե անց: Կինն օգտագործել է օրիգինալ լիցքավորման սարքը:
Գաջեթն ուղարկվել է գործարան կատարվածի պատճառները պարզելու նպատակով:
Հայաստանում սկսվել են iPhone 8 և iPhone 8 Plus-ի նախնական պատվերներն ընդունել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացրել է, որ մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ կարելի է նախապես պատվիրել iPhone 8 կամ iPhone 8 Plus նոր սերնդի սմարթֆոնները:
Սեպտեմբերի 12-ին Apple ընկերությունը ներկայացրել է iPhone-ի հաջորդ սերունդը Սթիվ Ջոբսի անվան թատրոնում կայացած շնորհանդեսին:iPhone 8 և 8 Plus մոդելներն այնքան էլ մեծ թարմացում չունեն iPhone 7-ի և 7 Plus-ի համեմատ:Սմարթֆոններն այժմ ապակյա կորպուս ունեն: Պահպանվել են դիսփլեյի անկյունագծի չափերը՝ 5,5 և 4,7 դյույմ, ինչպես նաև IP68 մակարդակի պաշտպանությունը փոշուց ու ջրից, և ստերեոդինամիկները: Ականջակալների համար նախատեսված 3.5-մմ միացումն այդպես էլ չի վերադարձվել: Դիսփլեյն այժմ ունի TrueTone, ինչպես iPad Pro-ի դեպքում: