AM
3 October 2017 - 08:23 AMT

WSJ. Samsung-ն iPhone X-ով ավելի շատ կվաստակի, քան Galaxy S8-ը

Samsung ընկերությունը, որի սմարթֆոնները այֆոնների մրցակիցներն են համաշխարհային շուկայում, Apple-ի սմարթֆոնների համար մասերի արտադրությամբ ավելի շատ է վաստակում, քան սեփական սմարթֆոնների համար մասերի արտադրությունով: Այդ են վկայում The Wall Street Journal-ի համար Counterpoint Technology ընկերության հետազոտության արդյունքները:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ առաջիկա 20 ամսում շուկայում մոտ 130 մլն նոր iPhone X կվաճառվի և մոտ 50 մլն Galaxy S8: Ընդ որում, մեկ iPhone X-ից կորեական ընկերությունը կստանա 110 դոլար, իսկ 1 Galaxy S8-ից՝ 202 դոլար: Արդյունքում Samsung-ն այֆոններով 4 մլրդ դոլարից ավելի կվաստակի, գրում է Republic-ը:

Ինչպես նշում է պարբերականը, խոշոր մրցակիցների համագործակցության դեպքերը հազվագյուտ չեն համաշխարհային շուկայում, սակայյն Samsung-ի և Apple-ի կապերը շատ ավելի խորն են, քան դա լինում է սովորաբար նման դեպքերում:

Երկու ընկերությունների համագործակցությունը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, երբ Samsung-ը սկսեց ֆլեշ հիշողության սարքեր արտադրել մինչ այդ շուկայում հայտնված iPod նվագարկիչների համար: iPhone-ի հայտնվելու հետ կորեական ընկերությունը դարձավ դրանց համար միկրոչիպերի և OLED-դիսփլեյների արտադրողը:

Apple-ի և Samsung-ի շահույթների հանրագումարը կազմում է սմարթֆոնների ամբողջ շուկայի շահույթի մինչև 95 տոկոսը: