2018 թվականին Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի շրջանակներում միջոցառումների համար կառավարությունը 700 մլն դրամ կհատկացնի։
Այս մասին է ասվում 2018 թվականի բյուջեի նախագծում։
100-ամյակի շրջանակներում կայանալիք միջոցառումների ցանկն ու մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Մայիսյան հերոսամարտի շնորհիվ 1918-ին կասեցվեց թուրքերի արշավանքը Հայաստան։ Հերոսամարտի կարևորագույն դրվագներն են Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերը մայիսի 21-27-ի ժամանակահատվածում։ Հերոսամարտը ավարտվեց մայիսի 28-ին Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմամբ։