AM
4 October 2017 - 09:34 AMT

2017-ին մեքենաների ներկրումը կրկնակի աճել է

2017-ի առաջին 9 ամսվա ընթացքում կրկնակի ավելացել է մեքենաների ներկրումը: 2016 թվականի 10 673-ի փոխարեն ներկրվել է 21 266 ավտոմեքենա: Այդ մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեծ մասը մինչև 5000 դոլար արժեքով մեքենաներն են», -ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Հարությունյանը հայտնել է նաև, որ 2017 թ. 9 ամսվա ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: Նա հավելել է, որ նախորդ տարվա 9 ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: