ՌԴ-ն 100 մլն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին արդիական սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու նպատակով: Կառավարությունը հավանություն է տվել վարկային համաձայնագրին:
ՌԴ-ն 100 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:
Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:
Դեռևս 2017-ի հուլիսին հայտարարվել էր, որ ՀՀ-ն Ռուսաստանի հետ քննարկում է «ռազմական» նոր վարկի ձեռքբերման հնարավորությունը։