Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Հեյդար Ալիեւը Կրեմլում ստորագրել են համաձայնագիր` Կասպից ծովի հատակի հարակից տեղայնքների սահմանազատումների մասին: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, այդ համաձայնագրի համաձայն, Կասպից ծովի հատակը եւ նրա ընդերքը սահմանազատվում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ` միջին գծի մեթոդի հիման վրա, որն անց է կացվում հաշվի առնելով կետերի հավասարաչափ հեռացվածությունը եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչման սկզբունքները, ինչպես նաեւ Կասպից ծովի շուրջ ձեւավորված պրակտիկան: