AM
24 September 2002 - 14:33 AMT

ՀԱՅՏՆԻ ԿԱՆԱԴԱՑԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Հանրահայտ կանադացի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը պարգեւատրվել է Հայաստանի «Մովսես Խորենացու» պատվավոր շքանշանով: Այդ պարգեւին նա արժանացել է հայկական մշակույթում մեծ ավանդ ներդնելու համար: Ատոմ Էգոյանը եւ նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը ստացել են նաեւ Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակի անձնագրեր: Հանձնելով դրանք, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը ներկայացնող կինոռեժիսորի «Արարատ» ֆիլմը որպես կարեւոր քայլ կարելի է գնահատել միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: