AM
27 October 2017 - 14:10 AMT

WhatsApp-ը թույլ կտա ջնջել ուղարկած նամակները

WhatsApp մեսենջերի օգտատերերը այսուհետ կկարողանան հաղորդագրությունն ուղարկելուց հետո 7 րոպեի ընթացքում ջնջել այն նամակագրությանը մասնակցող բոլոր օգտատերերի չաթից: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Այս նոր ֆունկցիան կիրառելու համար` օգտատերերը iOS և Android համակարգերի համար պետք է ներբեռնեն WhatsApp-ի վերջին տարբերակը:

Նամակը ջնջելուց հետո երկու օգտատերերի մոտ՝ չաթում օրիգինալ հաղորդագրության տեղը, կհայտնվի «this message was deleted» (այս նամակը ջնջված է) արտահայտությունը:

Հաղորդագրությունները ջնջելու ֆունկցիա ունեն նաև Snapchat-ը և Gmail-ը: