Apple ընկերությունն իր բրենդային սմարթֆոնի նոր մոդելը՝ iPhone X-ը, վաճառքի հանելուց ժամեր անց նոր ռեկորդ է սահմանել:
BBC-ի փոխանցմամբ՝ նոր մոդելի շուկայում հայտնվելը համընկել է տեխնոլոգիական հսկայի վաճառքի 12%-անոց աճի հետ՝ վերջին եռամսյակում կազմելով $52.6 մլրդ:
«Ուրբաթ օրը աշխարհի տասնյակ խանութներում գնորդները հերթեր են գոյացրել՝ £999 արժողությամբ iPhone X ձեռք բերելու համար»,-գրում է լրատվամիջոցը:
Ընկերության ղեկավարությունը՝ տոներին ընդառաջ, վաճառքի ավելի բարձր ցուցանիշներ է ակնկալում: Վերլուծաբաններն ասում են, որ Apple-ը մոտ է աշխարհում տրիլիոնանոց առաջին ընկերությունը դառնալուն, քանի որ նրա ակտիվներն աճել են 5%-ով:
Այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընկերության վաճառքի ծավալներն աճել էին 3%-ով՝ կազմելով $46,6 մլն: նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վաճառքն աճել է 34%-ով՝ $8,5 մլրդ.:
iPhone X-ի էկրանը 5,8-դյույմանոց 2436×1125 ռեզոլյուցիայով OLED-դիսփլեյ է, զբաղեցնում է դիմային հատվածի գրեթե ողջ մակերեսը: iPhone X-ը չունի Home կոճակ: Այն ունի մթության պայմաններում դեմքերը տարբերող տեխնոլոգիա, որը ստացել է Face ID անվանումը: Սմարթֆոնն ունի 2 հատ 12-մեգապիքսելանոց տեսախցիկ, A11 bionic պրոցեսոր, հասանելի է 64 գԲ ու 256 գԲ հիշողությամբ տարբերակներով:






