Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 4,9% տոկոսով:
Համաձայն նախագծի՝ գալիք տարի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է մոտ 80,190 մլրդ դրամի չափով՝ 2017-ի 84,345 մլրդ դիմաց։
2017-ին՝ 2016-ի 78,219 մլրդ դրամի համեմատ, քաղաքի բյուջեն աճել էր 7.8%-ով:
Երևանի 2018-ի բյուջետային ծախսերի համար նախատեսվում է 80 մլրդ 237 մլն 969 հազ. դրամ: Պակասուրդը կազմում է 48 մլն դրամ, ինչը 29,4%-ով քիչ է նախորդ տարվա 68 մլն պակասուրդից։
2,7%-ով նվազել են հարկերից և տուրքերի ձևավորվող բյուջեի եկամուտները՝ 2017-ի 14,9 մլրդ փոխարեն՝ 2018-ի համար կազմելով 14,427 մլրդ դրամ:
Պաշտոնական դրամաշնորհներից եկամուտը նվազել է 0,3%-ով, մինչև 21,6 մլրդ դրամ։