AM
10 November 2017 - 08:42 AMT

16-24 տարեկանների համար հայաստանյան աշխատաշուկայի առաջարկն ամենացածրն է

Հայաստանում 2017 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկները կազմել են տնտեսապես ակտիվ բնկաչության 17,8%-ը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ գոծազուրկների թիվը նվազել է մեկ տոկոսով:

Զբաղվածության մակարդակը երկրորդ եռամսյակում աճել է 2%-ով՝ առաջին եռամսյակի 47,7%-ի փոխարեն կազմելով 49,7%: Հայաստանում աշխատանք ունեն տղամարդկանց 58%-ը, կանաց՝ 43%-ը: Միևնույն ժամանակ գործազրկության ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց շրջանում՝ 12%, կանանց շրջանում՝ 9%:

Գյուղական բնակավայրերում գործազրկության ցուցանիշը կազմում է ընդամնեը 4%, քաղաքային բնակավայրերում՝ 15%:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ՝ աշխատանքն ամենաշատն ունեն 25-34 տարեկանները՝ նրանց է բաժին ընկնում աշխատաշուկայի 27%-ը: Աշխատաշուկայի առաջարկի 25%-ը բաժին է ընկնում 34-44 տարեկանների համար:

Առաջարկը ցածր է 16-24 տարեկանների համար՝ ընդամենը 10%, և 55 և բարձր տարիքային խմբերի համար՝ 17%: